ՀՀ-ն ՌԴ-ին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել․ սպասում ենք արձագանքի․ դետալները մանրամասնելու կարիք չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և ռուսական կողմի միջնորդությամբ ներկայացրել է Ադրբեջանին։ Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սպասում ենք արձագանքի։ Մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի՝ հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման՝ մեր նախապես հնչեցրած հայեցակարգից», - ասել է ԱՀ նախարարը, ապա հավելել, որ փաթեթը ներկայացվել է անվտանգության խորհրդում։

--00—ԼՄ

Տեսանյութեր