Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 337 միլիոնը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 20,  24 News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 20-ի դրությամբ կազմել Է 337 միլիոն 864 հազար 173: 

Worldometer պորտալի տվյալներով՝ վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը հասել է 5 միլիոն 565 հազար 197 մարդու։

Վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներ է, որտեղ  հայտնաբերվել է 68 միլիոն 569 հազար 958 վարակված, մահացածների թիվը երկրում հասել է 857 հազար 768-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 38 միլիոն 218 հազար 773-ի, վարակման հետևանքով մահացածների թիվն այս երկրում կազմել Է 487 հազար 693 մարդ:

Երրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ գրանցվել է 23 միլիոն 425 հազար 392 հիվանդացած, նրանցից մահացել Է 622 հազար 125 մարդ:

--00—ՄՀ

Տեսանյութեր