COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 374 միլիոնը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 31-ի դրությամբ կազմել Է 374 միլիոն 701 հազար 198:

Worldometer պորտալի տվյալների համաձայն՝ վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը հասել է 5 միլիոն 664 հազար 12 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում ԱՄՆ-ն է, որտեղ հայտնաբերվել է 74 միլիոն 333 հազար 001 COVID-19-ով վարակված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 884 հազար 260-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 41 միլիոն 302 հազար 440-ի, իսկ  մահացածների թիվն այս երկրում կազմել է 495 հազար 50 մարդ:

Աշխարհում վարակակիրների թվով երրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 25 միլիոն 360 հազար 647 հիվանդացած, նրանցից մահացել է 627 հազար 150 մարդ:

--00—ՄՀ