ՔՊ-ն ԱԺ-ում փակ նիստ է գումարում, ենթադրվում է, քննարկում են նախագահի թեկնածուի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Քաղաքական

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում փակ նիստ է գումարել, որին մասնակցում է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում է 24News-ի լրագրողն ԱԺ-ից։

Խմբակցության պատգամավորները չմեկնաբանեցին, թե ինչ թեմայով է նիստը, խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանն էլ նշեց, որ նիստից հետո մեկնաբանություն կտա: Տեղեկություններ կան, որ նիստի օրակարգում ՀՀ նախագահի թեկածության հարցն է: 

Նշենք, որ երեկ՝ հունվարի 30-ին, Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար կազմը, ըստ 24News-ին հասած տեղեկությունների, հանգստյան օրերին կայացած քննարկումերի արդյունքում բացառել է ԿԳՄՍ նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում: Որոշվել է առաջադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

--00--ԿԿ