Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 4,  24 News

Շուշի

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստի-ի թղթակիցը։ 

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 266 պատգամավոր։  

Ավելի վաղ հռչակագիրը հաստատել էր Ադրբեջանի խորհրդարանը:

Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է:
--00—ՄՀ