COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ նոր ուղեցույցներ բուժաշխատողների համար

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 8,  24 News

կորոնավիրուս

Առողջապահության Ազգային Ինստիտուտը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ նոր ուղեցույցներ բուժաշխատողների համար:

Ուղեցույցները կոչված են աջակցելու բուժաշխատողներին հիվանդանոցային պայմաններում Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների կլինիկական վարման, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման, ինչպես նաև հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի պատճառահետևանքային կապի գնահատման համար ։

Ուղեցույցները հասանելի են Առողջապահության Ազգային Ինստիտուտի վեբկայքում(nih.am)։
Ուղեցույցները մշակվել են Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ԱՀԿ-ի տեխնիկական օժանդակությամբ։

Ուղեցույցներին կարող եք ծանոթանալ այստեղ։

--00—ՄՀ