Գաղափարը, որն ընկած էր Շարժման հիմքում, ապրում է և կրկին միավորելու ու համախմբելու է բոլորիս

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24 News     

Գագիկ ծառուկյան

34 տարի առաջ համազգային զարթոնքով, ժողովրդի միասնությամբ մեկնարկեց Արցախյան պայքարը, ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ 

«Այժմ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն այն գաղափարը, որն ընկած էր Շարժման հիմքում, ապրում է և կրկին միավորելու ու համախմբելու է բոլորիս:

Մեր խոնարհումը արցախյան ազգային-ազատագրական պայքարում իրենց կյանքը Հայրենիքին նվիրած բոլոր քաջորդիների հիշատակի առջև:

Ձեր սխրանքն անմար է...», - նշել է նա։

--00—ՄՀ