Թբիլիսիում 28-ամյա բնակիչ է ձերբակալվել մի քանի մարդու սպանության փորձի կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

տարածաշրջան

Ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիում 28-ամյա մի բնակչի են ձերբակալել երկու կամ ավելի անձանց կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով: Այդ մասին տեղեկատվությունը տարածում Է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ձերբակալվածին մեղավոր ճանաչելու դեպքում նրան սպառնում Է 16-ից մինչեւ 20 տարվա բանտային կալանք կամ անժամկետ բանտարկություն: Հետաքննությունը պարզել Է, որ մեղադրյալը կռվի ժամանակ սառը զենքով վիրավորել Է երեք մարդու, ենթադրաբար, գտնվել Է ալկոհոլի ազդեցության տակ, եւ փախել միջադեպի վայրից, ասվում Է հաղորդագրության մեջ:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն Է ցուցաբերվել:

Ոստիկանությունը հանցագործության մեջ կասկածյալին ձերբակալել Է թարմ հետքերով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետեւանքով: Որպես իրեղեն ապացույց նրանից առգրավել են դանակ: Երեք հոգի դանակով հասցված վերքեր են ստացել լույս կիրակի օրը՝ փետրվարի 20-ի գիշերը, Թբիլիսիի մետրոյի «Դիդուբե» կայարանից ոչ հեռու: Ծեծկռտոցին մասնակցել Է առնվազն հինգ մարդ: Նրանցից երեքը վիրավորվել են սառը զենքով, հաղորդել Է Sputnik-ը:

--00--ԿԿ