Արցախում 12.800.000 ՀՀ դրամի 70 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է հափշտակվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

կով

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն ըստ մեղադրանքի 1988թ. ծնված Մ.Պ.-ի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Մարտունու շրջանի թվով երկու բնակչի վստահությունը չարաշահելով առանձնապես խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 12.800.000 ՀՀ դրամ գումարի 70 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ խարդախությամբ հափշտակելու դեպքով:

--00--ՄՀ