Հարթաշեն գյուղից 31 գլուխ խոշոր եղջերավոր անցել է Սև լճի հարակից տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

․

Վաղ առավոտյան Գորիս համայնքի բնակիչները նկատել են, որ իրենց անասունները չկան։ 31 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներն անցել էին Սև լճի հարակից տարածք: Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց Գորիս խոշորացված համայնքի Հարթաշեն գյուղի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանը։ Վերջինս նշում է, որ տարածքը, որտեղ անցել են անասունները՝ չեզոք գոտի է, հարևանությամբ տեղակայված են ադրբեջանական զորքերը։

«Օրվա ընթացքում, բանակի կորպուսի հրամանատարության և զինվորների ջանքերով՝ 31 խոշոր եղջերավոր անասուններն անվնաս վիճակում հայտնաբերվել ու վերադարձվել են իրենց տերերին»։

31-ից բացի առավոտյան էլ Հարթաշենի բնակիչներին պատկանող ևս 10 խոշոր եղջերավոր անասուն է կորել, սակայն քիչ առաջ գտնվել են։

«10-ն էլ գտնվեցին։ Խիտ մառախուղ էր, չէին կարողանում գտնել։ Եղանակի պատճառով տղաները մտածել են դրանք էլ կարող է անցած լինեն, բայց չեն անցել, մեր տարածքում էին, մառախուղը քաշելա գտել ենք։ Այս պահի դրությամբ էլ ոչ մի կորուստ չունենք»,– ասաց Հարթաշենի վարչական ղեկավարը։

--00--ԱՀ