Կրեմլը շարունակում է Զելենսկուն համարել Ուկրաինայի օրինական նախագահ․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

Ռուսաստանի իշխանությունները շարունակում են Վլադիմիր Զելենսկիին համարել Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Զելենսկին՝ որպես Ուկրաինայի նախագահ, կարող է հրաման տալ իր զինվորականներին վայր դնել զենքերը, և այդ ժամանակ զոհեր չեն լինի։

Պեսկովը նաև տեղեկացրել է, որ Պուտինին զեկուցել են Ուկրաինայի պատվիրակության հետ նախօրեին Բելառուսի Գոմելում տեղի ունեցած հանդիպման մասին։ «Այս պահին Պուտինի և Զելենսկիի հեռախոսազրույց չի նախատեսվում», - ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, նախատեսվում է բանակցությունների 2-րդ փուլ։

--00—ԼՄ