Արցախից հերքում են Ստեփանակերտի ամբողջովին հոսանքազրկման մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

հասարակական

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը լիովին հոսանքազրկված չէ, ուղղակի որոշ տեղեր թաղամասերում լինում են հոսանքի տատանումներ, բայց մասնագետները շատ կարճ ժամկետներում վերացնում են խնդիրները։ Այս մասին 24News-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Բնականաբար հնարավոր են որոշ տեղերում հոսանքազրկումներ, բայց սրանք տեխնիկական հարցեր են ու կարգավորվում են տեղում», - նշեց նա։

Ավանեսյանն ասաց, որ օրինակ՝ տրանսֆորմատորները չեն դիմանում լարմանը, ինչ-որ խնդիր է առաջանում, փոխում են։ «Այսօր որոշ տեղերում եղել են խնդիրներ, բայց դրանք մեծ մաս չեն կազմում, որ ասենք 10, 20 կամ 30 տոկոսով քաղաքը հոսանքազրկվել է», - եզրափակեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

--00--ԿԿ