Է. Աղաջանյանն իրավունք չունի Արցախի անունից խոսել. ժողովուրդը ՔՊ-ին Արցախից հրաժարվելու քվե չի տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

«Ադրբեջանցիները, խրախուսվելով իշխանության քաղաքականությունից, շարունակում են պահանջներ ներկայացնել: Իշխանությունն ասում է՝ խաղաղություն ենք ուզում, ադրբեջանցիներն էլ ոգևորված շարունակում են նեղել, սկզբում 60, հիմա արդեն 120 մմ ականանետերով խփում են մեր տարածքներին, իսկ Փաշինյանն ասում է՝ կարծիք չեմ հայտնելու»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Անդրադառնալով ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությանը, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է որոշվի բանակցություններում, չբացառելով՝ Ադրբեջանի կազմում լինելու հավանականությունը, պատգամավորը նկատեց. «Ոչ մեկն Էդուարդ Աղաջանյանին չի տվել իրավունք Արցախի անունից խոսել, ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, եթե իրենք ձախողել են, չի նշանակում, որ պետք է նման հայտարարություն անեն: Ասում են՝ ժողովուրդը խաղաղության քվե է տվել, բայց ժողովուրդը չի ասել Արցախից հրաժարվի, ընդունելի չի այդ դիրքորոշումը»: 

Մանրամասները՝ տեսանյութում։