11:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 12.79 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ընտրություններ

11:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 12.79 տոկոսը` կամ  37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4733 ընտրող: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է  Նոր Ուղի գյուղում` 16.23 տոկոս, կամ ընտրելու իրավունք ունեցող 647 ընտրողից քվեարկել է 105-ը:

Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Լանջանիստ գյուղում` 7.55 տոկոս, կամ 106 ընտրողներից քվեարկել է 8-ը:

․

--00--ԱՀ