Բաքուն հայտարարել է, որ ՀՀ-ի տրամադրած ականապատման քարտեզների միայն «25% -ն է ճշգրիտ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

քաղաքական

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների՝ Հայաստանի դրամադրած ականապատման քարտեզների միայն «25% -ն է ճշգրիտ»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։

Հաջիևը նաև հայտարարել է, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում ականների պայթյունից մահացել են շուրջ 30 ադրբեջանցիներ։ 
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին էին տրամադրել Արցախին հարակից տարածքների ականապատման քարտեզները՝ իբրև «մարդասիրական մոտեցում»։