Ոչ մի պրոցես Բաքվի հետ չի լինի, մինչև քարտեզի հարցում պայմանավորվածություն չլինի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Ոչ մի պրոցես Բաքվի հետ չի լինի, մինչև քարտեզի հարցում պայմանավորվածություն չլինի։ Այս մասին այսօր 24News-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ-ում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա բացարձակապես սուտ ա ու զրպարտություն, թե ՀՀ Տավուշի մարզի՝ թեկուզ 1 մմ տարածք վիճարկման ներքո է, էդպիսի բան լինել չի կարող, դա քաղաքական միավորներ հավաքելու նպատակով որոշ ապապետական ուժերի կողմից տարածվող սուտ ա։ Մենք խոսում ենք անվտանգության մասին, Կապանում սահմանը մի քանի մետրի վրա ա, նույն մի քանի մետրի վրա եղել են և կան Այգեհովիտ, Բերքաբեր գյուղերը, Տավուշի մարզը մի քանի մետրի վրա ա, մենք խոսում ենք պետական սահման ստեղծելու մասին», - նշեց Փաշինյանը։

«Մինչև մենք քարտեզները չհամաձայնեցնենք, պրոցես չի կարա տեղի ունենա։ Մինչև քարտեզի շուրջ համաձայնություն չլինի, թե էս հատվածում ոնց ենք իրականացնում սահմանազատում, պրոցես չի կարող տեղի ունենալ», - 24News-ի հարցին ի պատասխան՝ խոսքն ամփոփեց գործադրի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ