Մերձմոսկվայում ավտոբուսն էստակադայից ընկել է ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

pjimage_2022_04_04t122014_182.thumb_.jpg

Մերձմոսկվայում ուղևորատար ավտոբուսը ճեղքել է արգելապատնեշը և էստակադայից ընկել ճանապարհին։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ մահացել է, 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

Դեպքը տեղի է ունեցել  Մատրենինո գյուղում: Ավտոբուսը շարժվում էր Մոսկվա-Վոլոկոլամսկ երթուղով: Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 20 մարդ։

Փրկարարական աշխատանքներին ներգրավված է 41 մարդ և 15 միավոր տեխնիկա: Ավտոբուսի վարորդը բերման է ենթարկվել։

--00—ՀԶ