Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին ու զոքանչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

photo_2023-10-19_10-07-48

Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին և զոքանչը։ Ըստ SHOT-ի աղբյուրի՝ Նամինի ավագ որդին՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, կասկածվում է և այժմ հարցաքննվում է։

Ռեժիսոր Արտեմ Միկոյանն ու նրա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն, դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել են ամառանոցում։

Նշվում է, որ երաժշտի 85-ամյա զոքանչին և նրա 30-ամյա որդուն սպանել են երեկ երեկոյան Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղի քոթեջում: Քննիչները պայքարի հետքեր չեն հայտնաբերել, տան բոլոր իրերը մնացել են նույն տեղում։

--00—ՅՄ