Մերկելը ճիշտ է համարում 2008 թվականին Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմ չընդունելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

աշխարհ

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնն զբաղեցրել Է 2005-ից մինչեւ 2021 թվականը) ճիշտ Է համարում իր որոշումը 2008 թվականին չպաշտպանել Ուկրաինայի արագացված անդամակցումը ՆԱՏՕ-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին այդ մասին DPA գործակալությանը հայտարարել Է կառավարության նախկին ղեկավարի ներկայացուցիչը:

«Նախկին կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանում Է իր որոշումները 2008 թվականին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առնչությամբ»,- ասված Է տարածված հայտարարության մեջ: DPA-ն նշում Է, որ 2008 թվականին Մերկելը եւ այդ պահին Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրած Նիկոլա Սարկոզին արգելել են Ուկրաինայի արագ ընդունումը ՆԱՏՕ։

--00--ԿԿ