Ուկրաինայում հակամարտությունը չպետք է վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

 

տռռեգտեռգ

ՆԱՏՕ-ն պատասխանատու է, որ Ուկրաինայում հակամարտությունը չվերածվի Ռուսաստանի և դաշինքի միջև լայնամասշտաբ պատերազմի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք պատասխանատվություն ենք կրում, որ այս հակամարտությունը չհատի Ուկրաինայի սահմանները և դառնա լիարժեք պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև», - ասել է Ստոլտենբերգը Agence France-Presse-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծումը կհանգեցնի այս տեսակի պատերազմի։

--00--ՍԳ