Թուրքը նենգ է, օգտագործում է մեր դաշնակցի խնդիրները, որ ևս մի մաս պոկի մեզնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Թուրքը նենգ է, օգտագործում է մեր դաշնակցի խնդիրները, որ ևս մի մաս պոկի մեզնից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց գնդապետ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ մեր սուրը պետք է մարզենք, այլ տարբերակ չկա, քան մեր սուրբ հայրենիքը պաշտպանելը։

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ Հովհաննիսյանը նշեց, թե պատերազմի մեկնարկից առաջին անգամ տեղի ուենցավ առաջին վերախմբավորումը։ «Ըստ էության, ռուսները հրաժարվեցին Կիևը վերցնելու գաղափարից և դրա ուղղությամբ էլիտար ստորաբաժանումները տեղափոխեցին հարավ-արևելյան ուղղությամբ»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ փորձագետի՝ ռազմաճակատի այդ ուղղություններով սպասվում են նոր, արյունալի բախումներ։  

Մանրամասները՝ տեսանյութում։