Պատերազմի վտանգ կա. Բաքուն հանդուգն է դարձել Ուկրաինայում ռուսական անհաջողություններից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News           

Պատերազմի վտանգ կա. Բաքուն հանդուգն է դարձել Ուկրաինայում ռուսական անհաջողություններից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի համոզմամբ՝ դեռևս վաղ է խոսել Ուկրաինայում ռուսական կողմի պարտությունների մասին, բայց, այնուամենայնիվ, խնդիրները շատ են, որոնք նաև մեզ են անհանգստացնում։

 Փորձագետի պնդմամբ Ադրբեջանի վարքագիծը և առիթից օգտվելու պատրաստակամությունը պարզ դարձավ դեռևս մարտ ամսին, երբ դեռ նոր էր ռուս-ուկրաինական պատերազմը սկսել։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ մենք, անկախ աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքից, պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած սցենարի և նույնիսկ ամենավատ զարգացման մեջ հնարավորություններ փնտրենք։

   --00—ԱՊ