Սա մեր պատերազմը չի, պետք է զգուշավոր լինենք, որ մեր գլխին չջարդվի, պատժամիջոցների տակ չընկնենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Սա մեր պատերազմը չէ, պետք է զգուշավոր լինենք, որ մեր գլխին չջարդվի, պատժամիջոցների տակ չընկնենք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, աշխարհը ներքաշվում է տնտեսական պատերազմի մեջ, մենք պետք է շատ զգույշ լինենք։ 

Ըստ նրա, գնաճը կապված է համաշխարհային գործընթացների հետ, իսկ ՀՀ-ն որևէ ազդեցություն ունենալ չի կարող։ 

Բանախոսը նաև ավելացրեց, որ Հայաստանը չի կարող կամուրջ լինել Ռուսաստանի համար, հնարավոր է՝
մենք էլ պատժամիջոցների տակ կընկնենք։

Մանրամասները՝ տեսանյութում։