Մեր միակ նպատակն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը. կազակական զորքերի գեներալ-մայոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

․

Այսօր Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ նախագահ Արմեն Հարությունյանի հետ: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԺ աշխատակազմը:

Ազգային ժողովի նախագահը նրան է հանձնել Հայ-ռուսական կազակական միության որոշումը՝ Արմեն Հարությունյանին կազակական զորքերի գեներալ-մայորի և ատամանի կոչում շնորհելու մասին: 

Հանդիպման ժամանակ քննարկվել է միության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Մեր միակ նպատակն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,-զրույցի ընթացքում նշել է կազակական զորքերի գեներալ-մայորը, ով արցախյան երեք պատերազմի մասնակից է:

Արթուր Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել ուժերի չափ ընդառաջել միությանը հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում և միության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու հարցերում:

Այս նպատակով Ազգային ժողովի նախագահը մայիսի 9-ին կհանդիպի «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ խորհրդի անդամների հետ։

--00--ԱՀ