Չինաստանի ՊՆ-ն Պենտագոնին կոչ է արել չթերագնահատել Պեկինի վճռականությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 26News

․

Չինաստանի պաշտպանության նախարարը, Պենտագոնի ղեկավարի հետ զրույցում շեշտել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարի թերագնահատել Չինաստանի վճռականությունն ու կարողությունները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Չինաստանի պաշտպանության նախարար՝ Վեյ Ֆենհենը Պենտագոնի ղեկավարի հետ զրույցում մասնավորապես ասել է, որ Չինաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կայուն զարգացման հույս ունի, բայց կպաշտպանի իր ինքնիշխանությունը:

Չինաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ուկրաինայի հարցը որպես պատրվակ օգտագործել Չինաստանի վրա սպառնալիքների և ճնշում գործադրելու համար:

Նա նաև շեշտել է, որ Թայվանը Չինաստանի մի մասն է, այս փաստը և ստատուս քվոն հնարավոր չէ փոխել: Ըստ պաշտոնյայի՝ Թայվանի խնդրի նկատմամբ սխալ վերաբերմունքը կարող է ճակատագրական ազդեցություն ունենալ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա։

 

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական սադրանքները ծովում, ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։

 

--00--ՆՍ