Մակրոնն ու Լը Պենը 2 ժամ 50 րոպե բանավեճել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
 

,

 

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ երկրորդ ժամկետի համար առաջադրված պետության ղեկավար Էմանուել Մակրոնի եւ նրա մրցակից Մարին Լը Պենի մասնակցությամբ բանավեճը 2 ժամ 50 րոպե է տևել: Ինչպես հայտնում եմ միջազգային լրատվամիջոցները նրանք կրկնել են ֆորմատի ռեկորդը, որը սահմանվել էր 10 տարի առաջ:

Բանավեճի ընթացքում թեկնածուներին հաջողվել է քննարկել հարցերի լայն շրջանակ՝ Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական քաղաքականությունից մինչեւ Ռուսաստանի հետ հարաբերություններ։

Լրագրող Ալեն Դյուհամելի նախաձեռնած ձևաչափի պատմությունը գրեթե 50 տարեկան է: Նախորդ նույն տողությամբ բանավեճը տեղի էր ունեցել 2012թ. Այն ժամանակ միջոցառման մասնակիցներն էին երկրորդ ժամկետով առաջադրված Նիկոլա Սարկոզին եւ նրա մրցակից, սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդը։

Հիշեցնենք, որ Մակորոնի հաղթանակը գնահատվել է ավելի քան 90 տոկոսից ավելին։
 

--00--ՆՍ