​​​​​​​Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կստեղծեն համատեղ խորհրդարանական վեհաժողով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Վրաստան Ադրբեջան Թուրքիա ԽՎ

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների պատգամավորները պայմանավորվել են համատեղ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու շուրջ։ 

Այս մասին երեքշաբթի օրը հայտնել են Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից՝ ամփոփելով խորհրդարանական պատվիրակության Բաքու կատարած այցի արդյունքները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կարևոր որոշում ենք կայացրել, որ կսկսենք Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման ուղղությամբ աշխատանքները։ Դա մեր խորհրդարանական հարաբերությունները կբարձրացնի որակապես նոր մակարդակի»,- նշել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։ 

--00--ԱԱ