«Նոր հորիզոններ են բացվում». Արշակյանը Հայաստանի 1-ին տիեզերական արբանյակից կադրեր է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

նկար

Հայաստանը երկրի դիտարկման արբանյակ է թողարկել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

«25 մայիս 2022, Երևանի ժամանակով ժամը 22:35, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։

Ավելորդ կլինի ասելը, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են տիեզերքի ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի կազմման և իրագործման ուղղությամբ։

Անձամբ ՀՀ Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի համար։

Տեսանյութում դիտեք է Transporter-5 տիեզերանավի թողարկման կադրերը։

Նա կադրեր է հրապարակել «Transporter-5» տիեզերանավի թողարկումից»։

--00—ԼՄ