Մայիսի 28-ին ընդդիմությունը «Համահայկական Դիմադրության» հանրահավաք է հրավիրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

mhm0146934.thumb_.jpg

Մայիսի 28-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք «Համահայկական Դիմադրության» հանրահավաք: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը.

«Մայիսի 28-ին՝ հայոց պետականության վերկերտման օրը,  վերահաստատենք անվտանգ ապրելու և արարելու մեր կամքը:

18:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում, հրավիրում ենք «Համահայկական Դիմադրության» հանրահավաք։

Հոգնել չկա՛, նահանջել չկա՛։ Գնում ենք մինչև հաղթանակ»,-գրել է նա:

--00--ՀԶ