Երևանը կառուցողական է որակել սահմանների դելիմիտացիայի հարցով Բաքվի հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Մհեր Գրիգորյան

Հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հարցով ՀՀ հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ տեղի կունենա եռակողմ աշխատանքային խմբի նիստ՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով։ 

Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանների սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։

Այս մասին ուրբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հանձնաժողովի նախագահ, հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իսկապես, մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումը անցկացրինք սահմանին, այս հանդիպմանը քննարկեցինք բացառապես հետագա համատեղ աշխատանքին վերաբերող կազմակերպչական հարցեր, և այս առումով հանդիպումը համարում եմ բավականին կառուցողական։ Դեռևս պայմանավորվածություններ չկան սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստի ժամկետի հետ կապված, սակայն հավաստիացումներ կան, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում»,- ասել է ՀՀ փոխվարչապետը։

Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը։

«Այդ հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, իսկ հանդիպման օրակարգում ներառված են հարցեր՝ կապված այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք արձանագրված են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյմբերի 9/10 և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների 9-րդ կետում։ Այս օրակարգը կապ չունի դելիմիտացիայի հետ»,- հավելել է նա։

--00--ԱԱ