Ժողովուրդն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև զգում է պետության հոտը. Հակոբ Մովսես

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Ժողովուրդն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև զգում է պետության հոտը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ և թարգմանիչ Հակոբ Մովսեսը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ուրախալի է, որ ընդդիմադիրների քթներից արյուն չի գալիս, նշանակում է, որ պետությունը կայանում է, քանի որ 10 կամ 20 տարի առաջ կանխատեսելի է, թե ինչ մղձավանջ կլիներ ցուցարարների համար։

Բանաստեղծի կարծիքով` իշխանության քայլերում կան պետականության կայացմանն ուղղված ատրիբուտները՝ կոռուպցիայի դեմ պայքարը, բարեփոխումները հարկային և ոստիկանական համակարգերում և այլն։ 

Նրա պնդմամբ՝ ներկայիս Ազգային ժողովը Գերագույն խորհրդից հետո լավագույնն է մեր պատմության մեջ, այլևս խուլիգաններ ու հանցագործներ չկան, միայն ինտելեկտուալ մարդիկ են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։