ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Խաչատուրյան Ջավադյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները է համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, համատեղության կարգով դեսպաններ է նշանակել Կորեայի, Սան Մարինոյի և Չիլիի Հանրապետություններում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։

Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանինհամատեղության կարգով, նշանակել Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)։

--00--ԱՀ