Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության. Էրդողանը՝ Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Թուրքական «Ermenihaber»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը:

Թուրքիայի նախագահը հերթական անգամ Ֆրանսիային մեղադրել է 20-րդ դարում աֆրիկյան մի շարք երկրներում կոտորածներ իրականացնելու համար, իսկ այնուհետև խորհուրդ տվել Մակրոնին ավելի լավ սերտել պատմությունը։

«Մեր պատմության մեջ ցեղասպանության դեպք չի եղել։ Այդ այսպես կոչված Հայոց ցեղասպանություն  արտահայտությունը գործածելուց զգույշ եղիր։ Նախ ծանոթացիր այդ հարցի պատմությանը։

Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության, իսկ այժմ էլ մեր երկրում ապրում է մոտ 100 000 հայ, որոնց մի մասը՝ Թուրքիայի քաղաքացի։ Նրանք մեր երկրում են ապրում և շարունակելու են ապրել։ Մենք կարող էինք Հայաստան ուղարկել այն հայերին, որոնք Թուրքիայի քաղաքացիներ չեն, բայց դա չենք արել»,- նշել է Էրդողանը։