Անփորձ ՊՆ-ն ԳՇ պետի ղեկավարն է լինելու, այդ պաշտոնը ևս քաղաքականացվելու է. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՊՆ նոր օրենքին, համաձայն որի՝ ԳՇ պետը դառնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

ՊՆ նախկին ղեկավարը կարծում է՝ կոնկրետ ԳՇ պետի պաշտոնը, դարձնելով պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,  քաղաքականացնում ենք ԳՇ պետի պաշտոնը, քանի որ նա է իրականացնում զորային կառույցի ղեկավարումը։

«Ինչո՞ւ են իրենք անում․․․ Իրենց թվում է, որ, էդ մեկ բառն ավելացնելուվ՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իրենք ցույց են տալիս, որ ԳՇ պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին՝ չհասկանալով, որ այսօրվա Պաշտպանության մասին օրենքով էլ այդ հրամանատարական ուղղահայացը գոյություն ունի (պաշտպանության նախարար և ԳՇ պետը ենթարկվում է իրեն)։

Այս փոփոխություններով հավասարություն է դրվում նաև ՊՆ-ի երկու տեղակալների միջև․ առաջինը՝ քաղաքական տեղակալ, որը կարող է անփորձ լինել, և ԳՇ պետը, և երբ որ պաշտպանության նախարարը բացակայում է, այդ քաղաքական տեղակալն է պաշտպանության նախարարի պարտականություններն իրականացնելու։ Այսինքն՝ երկու մարդկանց փորձառու ԳՇ պետի և նաև, ինչպես ցույց է տալիս այսօրվա ընթացակարգը, որը անընդհատ 5-6, 3-4 ամիսը մեկ փոխում են այդ պաշտոնատար մարդիկ, անփորձը լինելու է ղեկավար ԳՇ պետի վրա»,-ասել է Սեյրան Օհանյանը և հավելել, որ վտանագավորն այն է, որ ԶՈՒ հրամանատար է այսօր արդեն լինելու պաշտպանության նախարարը, որը քաղաքական թիմի անդամ է, և կարող է ոչ մի փորձառություն չունենալ  պաշտպանական քաղաքականության ոլորտում։