ՌԴ-ն շահագրգռված է, որ Հայաստանում կայունություն լինի. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 17, 24News

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում լինի կայունություն, իսկ մեր այսօրվա հանդիպումը նպաստի դրա հաստատվելուն: Այս մասին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ իր առաջին հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

«Հասկանում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում և Հայաստանի շուրջ: Տրամադրված ենք, որ մեր գործընկերային հարաբերությունները կզարգանան», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Հայաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ իր համար մեծ պատիվ է անձամբ Պուտինի հետ ծանոթանալը, ինչպես նաև վստահությամբ ընդգծել է, թե ՌԴ տնտեսությունը կդիմանա այն պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով: Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին Արցախում պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերի համար:

--00--ԱՀ