Պուտինը Շոյգուի օգնությամբ կանխել է Ռուսաստանում պետական հեղաշրջման փորձ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 19,  24News   

Մոսկվա

Ռուս տնտեսագետ Միխայիլ Խազինը հայտնել է, որ դեռևս այս տարվա գարնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում պետական հեղաշրջման փորձ է կանխել։ Իսկ այդ հարցում նրան օգնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին նա ասել է «Первого русского»-ի եթերում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին բրիտանական և ամերիկյան պարբերականներում հրապարակվող նյութերը, ինչպես նաև սպասվող պաշտոնանկությունների մասին ասեկոսեները տնտեսագետը կապել է քաղաքական մեծ խաղի հետ: Ընդ որում, տնտեսագետի կարծիքով՝  այդ  խաղը վարում է հենց Պուտինը, որպեսզի իր շրջապատում դավաճաններին բացահայտի։

Ավելին, ըստ տնտեսագետի՝ Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կարողացել է պետական հեղաշրջման փորձ կանխել։
 

--00—ՄՀ