ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

ա

ՀՀ ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ ընտրեց Լիանա Հակոբյանին, Արծրուն Միրզոյանին և Քրիստինե Մկոյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի, Լիանա Հակոբյանի, Արթուր Առաքելյանի,Արա Բաբայանի, Արծրուն Միրզոյանի, Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները:

 

Հունիսի 27-ին ԱԺ կքննարկեց նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորների ընտրության հարցը:

--00—ԻԴ

Տեսանյութեր