Մարդասիրական գործունեության համար բժիշկ Ակիրա Իշիյաման պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

15317_am_6.jpg

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի փոխնախագահ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժիշկ Ակիրա Իշիյամային: Վերջինս Հայաստանում է` ՀՄԲՀ նախագահ Սալպի Ագարակյանի հետ համատեղ կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շրջանակում անվճար վիրահատություններ կատարելու նպատակով. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և մարդասիրական անխոնջ գործունեության համար ՀՄԲՀ փոխնախագահ, բժիշկ-վիրաբույժ Ակիրա Իշիյաման պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անվանի բժշկին է հանձնել ՀՀ վարչապետի շնորհակալագիրը:

Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Ակիրա Իշիյամային՝ մարդասիրական նպատակներով պարբերաբար վիրահատություններ իրականացնելու և Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ծրագրի զարգացմանն աջակցելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

--00--ԶՀ

 

Տեսանյութեր