Իրանի ԱԽ քարտուղարը կմեկնի Բաքու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

․

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ադրբեջանական կողմի հրավերով հուլիսի 15-ին կայցելի Բաքու։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:

Սպասվում են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։

--00--ԱՀ