Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz Sprinter»-ը.կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

ю

Հուլիսի 17-ին, ժամը 05:09-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Թ. Պ.) և «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1988 թ․) ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, վարորդ Ա. Ա.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

--00--ԱՀ