Գեղարքունիքում ՊՆ ծառայողը Opel-ով հայտնվել է դաշտում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

․

Հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Լյուդվիգ Բ-ն իր վարած Opel մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդկ մ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

--00--ԱՀ