ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ շարունակում է ստուգայցերը փողոցներում տեղադրված կանգնակները հեռացնելու նպատակով: Դրանք ոչ միայն արգելված են օրենքով, այլև խոչընդոտում են երթևեկությանը:
Վերջին երկու շրջայցի ընթացքում խնդրահարույց շուրջ 60 հասցեից կանգնակները դուրս են բերվել:
Հայտնաբերված դեպքերի մասով կազմվում են արձանագրությունները, տնտեսվարողները՝ տուգանվում:
--00--ԼՄ