Բժշկական կենտրոններում են մնում 24 քաղաքացի, նրանց վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հիվանդանոց

Պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի:

Այս պահին տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

--00--ԱՀ