Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով շուրջ 40 հա անտառային տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

aydin_yangin_rbzm_cover.jpg

Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք, գրում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներին հաջողվել է մեկուսացնել դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը։ 

Հրդեհի հետևանքով ձիթենիներ են վնասվել։ 

--00—ԶՀ