ԶՈՒ ԳՇ պետն ու ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են հայ ռազմագերիների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

․

Օգոստոսի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման ու հայրենադարձման խնդրին, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներին

--00--ԱՀ