«Մենք հավանություն ենք տալիս Թուրքիայի հետ ավիացիոն համաձայնագրին»․ Իսրայելի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

09cf9c4e-62c7-460e-8d1c-538a2e1a2060.jpg

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ իրենք հաստատել են Թուրքիայի հետ ավիացիոն համաձայնագիրը։

«Որպես կառավարություն՝ մենք հավանություն ենք տվել Թուրքիայի և Իսրայելի միջև ավիացիոն կապեր հաստատելու համաձայնագրին»,- գրել է Իսրայելի վարչապետը Twitter-ում։

Լապիդը հայտարարել է, որ համաձայնագրով իսրայելական ավիաընկերություններն այժմ կարող են երկկողմանի թռիչքներ իրականացնել Ստամբուլից և Թուրքիայի այլ կետերից։

Մատնանշելով Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ Լապիդն ասել է.

«Այս համաձայնագիրը առաջին հերթին օգուտ կբերի իսրայելցի զբոսաշրջիկներին և իսրայելական ավիացիային: Սա նաև կարևոր ռազմավարական քայլ է տարածաշրջանում կայունության և բարգավաճման համար և էապես կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Հաջորդ քայլը դեսպանների փոխադարձ նշանակումն է»:

--00—ԶՀ