Ասում են՝ Արցախը հանձնում եք, կարծես Արցախը ՀՀ-ի մաս է հռչակված, մենք էլ հրաժարվում ենք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Ասում են` Արցախը հանձնում եք, կարելի է կարծել, որ Արցախը ՀՀ-ի մաս է հռչակված, մենք էլ հրաժարվում ենք, կամ ասում են Արցախին դուրս ենք թողնում բանակցություններից, սրանք բառախաղեր են, որոնք բովանդակություն չունեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Արցախի խնդիրը Արցախ գոռալով և վերջնագրեր ներկայացնելով չի լուծվելու, բացառված է, անհրաժեշտ է միջազգային հանրությանը պնդել, որ մեր առաջարկությունները իրատեսական և լուծելի են, որ մենակ չմնանք թուրք -ադրբեջանական տանդեմի հետ»,- ավելացրեց նա:
Պատգամավորի խոսքով, առանց Ադրբեջանի հետ փոխհամաձայնեցված լուծման Արցախի հայաթափման հարցը օդում կախված է լինելու.
«Պետք է հասարակությունների մեջ փոխվստահությունը վերականգնվի, հասկանանք, որ Սյունիքում, Տավուշում ապրող մեր քաղաքացիները հստակ ասում են, որ մենք ադրբեջանցիների հետ հարևանություն ենք անում, թշնամանքը պետք է վերանա, Ադրբեջանի ժողովուրդը նույն տրամադրվածությունը ունի, պետք է կարողանանք այդ ատելությունը վերացնել, համակեցության և փոխըմբռնման պայմաններ ստեղծել»:
Մանրամասները՝ տեսանյութում

Հերմինե Միքայելյան

--00--ԱՀ