Փաշինյանը ադեկվատ չէ, ՔՊ-ն պետք է հեռացնի նրան. Սուրեն Սուրենյանց

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

 Փաշինյանը ադեկվատ չէ, ՔՊ-ն պետք է հեռացնի նրան: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցի համոզմամբ, Ադրբեջանը երկար պատերազմ չի մղելու, պարզապես ճնշումներ է գործադրում Հայաստանի իշխանության վրա։ Նրա կարծիքով, ՀՀ իշխանությունը պետք է անկեղծ լինի ժողովրդի հետ և հստակ հայտարարի, թե ինչի կարող է հասնել բանակցությունների միջոցով։

Ըստ բանախոսի՝ առավելագույնը, ինչի մենք կարող ենք հասնել, ՀՀ տարածքային ամբողջականության պահպանումն է և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը։

--00—ԱՊ