Զինվորները հարձակումը քնած են դիմավորել, հակառակորդն եկել է Փաշինյանի տված խոստումների հետևից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News           

Զինվորները հարձակումը քնած են դիմավորել, հակառակորդն եկել է Փաշինյանի տված խոստումների հետևից: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Գրիգորյանի համոզմամբ, բարդ իրավիճակից դուրս գալու ելքը Փաշինյանի հեռացումն է։ Պատգամավորի կարծիքով, նա իր իշխանությունը պահում է հազարավոր երեխաների կյանքերի հաշվին։

Գրիգորյանի պնդմամբ, Ադրբեջանն այսքանով կանգ չի առնելու, և մենք կանգնած ենք տարածքային կորուստներ ունենալու վտանգի առջև։

   --00—ԱՊ