Ադրբեջանը ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ադրբեջանը ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային։

«Ագրեսիա է տեղի ունեցել, մենք այդ ագրեսիան չենք ընդունում, պետք է դուրս գան մեր տարածքից․․․

Նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քառակուսի կմ տարածք օկուպացրել են մեր երկրից։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս 10 քառակուսի կմ օկուպացրել են մեր երկրից», - ասել է նա։

--00—ԼՄ